ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.04.2015| 00:01
    Իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է. իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է, նրա օրենքների պահպանությունը գութն է, նրա օրենքների յուրացումը՝ անեղծության հաստատունությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.04.2015| 00:02
    Լսեցե՛ք, ո՛վ թագավորներ, և հասկացե՛ք. սովորեցե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագավորներ։ Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա.
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    31.03.2015| 00:01
    Լուսավոր և անթառամ է իմաստությունը, դյուրին է հայտնվում իրեն սիրողներին և հեշտ է գտնվում փնտրողներից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    27.03.2015| 00:02
    Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, և նրանք, ովքեր արհամարհում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.03.2015| 00:02
    Մենք խրվեցինք անօրենության և կորստյան շավիղների մեջ, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստությամբ պարծենալը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.03.2015| 00:01
    Ո՛վ արյան քաղաք, բոլորովին սուտ, անիրավությամբ լի, ուր որսը պետք է փնտրվի։ Հարվածների ձայն, անվի շարժման ձայն, կառքերի շաչյուն, հեծյալների դոփյուն, զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալգլոր անկում, հաշիվ չկար նրա ժողովուրդներին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.03.2015| 00:05
    Ահա ես քեզ փոքրաթիվ թողեցի ազգերի մեջ, և դու շատ ես անարգված։ Քո հպարտությունը քեզ վերև բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի ծմակներում, բարձրացնելու քո բնակատեղին և ասելու ինքդ քեզ. «Ո՞վ ինձ գետին կիջեցնի»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.03.2015| 00:04
    Տեր Աստված նախանձոտ է և վրեժխնդիր, Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.03.2015| 00:01
    Նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Մեղանչեցինք քո դեմ, որովհետև թողեցինք մեր Աստծուն և Բահաղիմներին պաշտեցինք»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.03.2015| 00:01
    Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն։